29 Սեպ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն մինչ օրս չի դիմել Միջազգային քրեական դատարան այն հարցերով, որոնք հիմք են հանդիսացել Հռոմի ստատուտի վավերացման համար․ ՌԴ ԱԽ

ՀՀ-ն մինչ օրս չի դիմել Միջազգային քրեական դատարան այն հարցերով, որոնք հիմք են հանդիսացել Հռոմի ստատուտի վավերացման համար․ ՌԴ ԱԽ

Հայաստանը մինչ օրս չի դիմել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) այն հարցերով, որոնք հիմք են հանդիսացել Հռոմի ստատուտի վավերացման համար։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդից․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Երեք տարի առաջ, երբ Հայաստանը շտապ կարգով վավերացրեց Հռոմի ստատուտը, որպես պաշտոնական պատճառ նշվեց սահմանային հակամարտությունների սրման ժամանակահատվածում երկրի տարածքում հնարավոր հանցագործությունների միջազգային հետաքննությունը։ Չեմ հավակնում դատել, թե որքանով էր այդ բացատրությունը համապատասխանում իրական դրդապատճառներին։ Սակայն, որքանով ինձ հայտնի է, Հայաստանի իշխանությունները մինչ օրս դատարան չեն դիմել և որևէ հետաքննություն չեն նախաձեռնել», – նշել են խորհրդում։

Հռոմի ստատուտը վավերացնելու և դրա դրույթները կիրառելու պարտավորությունը հստակորեն ամրագրված է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում։

«Իրականում, ՄՔԴ կանոնադրությանը միանալը և դրա իրավասության ճանաչումը ԵՄ անդամակցությանը ձգտող երկրների համար հիմնական քաղաքական պայմաններից մեկն է»,- հավելել են ՌԴ ԱԽ-ում։

Նշվել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը ՄՔԴ-ի վերաբերյալ քաջ հայտնի է․ «Իսկ դատարանն արդեն բազմիցս ապացուցել է իր քաղաքականացվածությունը, կողմնակալությունը, արևմտյան հովանավորների քաղաքական պատվերները կատարելու պատրաստակամությունը և, համապատասխանաբար, անպետքությունն ու անօգտակարությունը՝ միջազգային իրավունքի և արդարադատության տեսանկյունից»։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ