
Իրանը հաստատում է, որ միջուկային զենք ստեղծելու որևէ ծրագիր չունի․ Պեսկով
Իրանում մեր ընկերներն ու գործընկերները հաստատում են, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու ոչ մի աշխատանք ու ծրագիր չունի և հավատարիմ է չտարածման իր պարտավորություններին․ ինչպես գրում է ՌԻԱ Նովոստի-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր ընկերներն ու գործընկերները միշտ տարբեր մակարդակներում հաստատում են, որ Իրանը չի աշխատում միջուկային զենք մշակելու ուղղությամբ, և որ Իրանը միջուկային զենք մշակելու որևէ ծրագիր չունի։ Իրանը հավատարիմ է չտարածման գործում ստանձնած պարտավորություններին», – նշել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ, ռուսաստանյան գործընկերների խոսքով, Իրանը հավատարիմ է երկրում խաղաղ ատոմի ոլորտը զարգացնելու իր ձգտումներին։


