06 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան ներողություն է խնդրել հյուսիսկորեացի ռազմագերիներին Հրվ․ Կորեային հանձնելու լուրը բացահայտելու համար

Ուկրաինան ներողություն է խնդրել հյուսիսկորեացի ռազմագերիներին Հրվ․ Կորեային հանձնելու լուրը բացահայտելու համար

Ուկրաինան Հարավային Կորեայից ներողություն է խնդրել Սեուլին հյուսիսկորեացի երկու ռազմագերիների փոխանցման մասին տեղեկատվության հրապարակման համար, սակայն Կորեան դա բավարար չի համարում։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Չո Հենը․ գրում է meduza.io-ն։

«Ես այս հարցով մշտական կապի մեջ եմ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ, և նա ասում էր, թե որքան բարդ է իրավիճակը։ Իմ ստացած հաղորդագրությունները ներողություն էին պարունակում։ Սակայն դրանց մակարդակը չի համապատասխանում մեր սպասումներին, ուստի մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել», - հայտարարել է Չոն։

Նա նշել է, որ ներկայում Հարավային Կորեայի կառավարությունը դիտարկում է մի քանի տարբերակ, այդ թվում՝ Կիևից դեսպանի հետկանչ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պատմել էր, որ Ուկրաինան Հարավային Կորեային է փոխանցել երկու հյուսիսկորեացու, որոնք գերի էին վերցվել 2025 թվականի սկզբին։ Սեուլը Կիևից ներողություն էր պահանջել այս տեղեկատվության բացահայտման համար. Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել էին, որ պայմանավորվել էին այն գաղտնի պահել, ընդ որում՝ այդ պայմանավորվածության նախաձեռնողը հենց Ուկրաինան է եղել։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ