ABCMEDIA
Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի ենթակառուցվածքին

Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի ենթակառուցվածքին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող ենթակառուցվածքին, որը պատկանում է լիբանանյան Հեզբոլլահ շարժմանը: Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը կրակ են բացել նաև Իսրայելի հյուսիսում գտնվող Հար Դով շրջանում՝ սպառնալիքը վերացնելու համար։

Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ առավոտյան երկու արձակում է գրանցվել Լիբանանից դեպի Իսրայել։

«Իսրայելական բանակը պատասխանել է՝ հարվածելով կրակի օջախին: Տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ: