ABCMEDIA
Ռուսաստանը 2023 թվականին դարձել է Չինաստան նավթի ամենամեծ արտահանողը

Ռուսաստանը 2023 թվականին դարձել է Չինաստան նավթի ամենամեծ արտահանողը

Չինաստանը 2023 թվականին Ռուսաստանից նավթի ներկրման ծավալն ավելացրել է 24 տոկոսով՝ հասցնելով 107 մլն տոննայի: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Չինաստանի մաքսային գլխավոր վարչության վիճակագրությանը:

Օրական միջին արտահանումը 2023 թվականին կազմել է 293 հազար տոննա՝ նախորդ տարվա 236 հազար տոննայի դիմաց:

Նշվում է, որ ռուսական նավթի համար Պեկինի ծախսերը, չնայած մատակարարումների զգալի աճին, ավելացել են ընդամենը 3.5 տոկոսով:

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նշել է, որ ռուսական նավթի արտահանման կառուցվածքում Չինաստանի մասնաբաժինը անցյալ տարի աճել է մինչև 45-50 տոկոս։