12 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն Կիևին լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի՝ ԱԹՍ-ներ ու հրթիռներ ձեռք բերելու համար

ԵՄ-ն Կիևին լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի՝ ԱԹՍ-ներ ու հրթիռներ ձեռք բերելու համար

Եվրոպական միությունը մտադիր է առաջիկայում Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ձեռքբերման համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերի ֆոնին: Այս մասին Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«ԵՄ-ն լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի անօդաչու սարքերի և հրթիռների համար»,- X սոցիալական ցանցում գրել է ֆոն դեր Լայենը:

Նոր տրանշի հստակ գումարը, ֆինանսավորման աղբյուրները և հատկացման ժամկետները Եվրահանձնաժողովի ղեկավարը չի հստակեցրել:

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայում իրավիճակը հոկտեմբերի 15-16-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը կլինի, որի ժամանակ եվրոպացի առաջնորդները կքննարկեն Կիևի՝ հաջորդ տարվա ֆինանսավորման հարցերն ու լրացուցիչ օգնություն տրամադրելու հնարավորությունները:

Ավելի վաղ Վաշինգտոնը հանդես էր եկել Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հասցվող հարվածները փոխադարձաբար դադարեցնելու, Սև ծովում անվտանգ նավագնացությունը վերականգնելու եռակողմ բանակցությունները շարունակելու նախաձեռնությամբ:

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ