12 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սաուդյան Արաբիայի և Իրանի պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը

Սաուդյան Արաբիայի և Իրանի պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը

Սաուդյան Արաբիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու տարածաշրջանում վերջին զարգացումները. հայտնում է ТАСС-ը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին լարվածությունը և դրա դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցառումները», - նշվում է հայտարարությունում։

Արաղչին իր Telegram ալիքում հայտնել է, որ զրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել լարվածության վերաբերյալ՝ ընդգծելով, որ ռազմական միջոցներին հենվելը և քաղաքական լուծումների անտեսումը «կսրեն ստեղծված իրավիճակը»։ Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է օգնել Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև երկխոսության հաստատմանը՝ ճգնաժամի քաղաքական լուծման հասնելու համար։

Հոկտեմբերի 10-ին Թագավորության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել է, որ Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, վիրավորվել՝ 309-ը։

Հոկտեմբերի 11-ին այն հայտնել է նոր հարձակման մասին, որի հետևանքով կան զոհեր։ Նույն օրն «Անսար Ալլահ» շարժումը խոստովանել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացրել է «4 լայնածավալ գործողություն՝ օգտագործելով բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր»։

Նշենք, որ հուսիները դեմ են հարևան սուննի միապետությունների (առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիայի) միջամտությանը Եմենի գործերին։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ