ABCMEDIA
«ՀԱՄԱՍ»-ը հայտարարել է Իսրայելի հետ զինադադարի երկարաձգման համաձայնության մասին

«ՀԱՄԱՍ»-ը հայտարարել է Իսրայելի հետ զինադադարի երկարաձգման համաձայնության մասին

Պաղեստինյան
«ՀԱՄԱՍ» շարժումը հայտարարել է, որ համաձայնության է եկել Կատարի և Եգիպտոսի հետ Իսրայելի
հետ հումանիտար զինադադարը երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին  ասվում է կազմակերպության տարածած հայտարարության
մեջ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Իսլամական դիմադրության «ՀԱՄԱՍ» շարժումը հայտնում է, որ համաձայնություն է ձեռք բերվել
Կատարի և Եգիպտոսի իր եղբայրների հետ՝ երկարաձգելու ժամանակավոր հումանիտար զինադադարը
ևս երկու օրով նույն պայմաններով, ինչ նախորդ զինադադարը», – ասվում է շարժման հայտարարության
մեջ: