Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու, պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբը դեկտեմբերի 23-ից հունվարի 22-ը ողջ երկրում հավաքել է թեկնածուի աջակցության համար պահանջվող 300 հազարից 10 անգամ ավելի շատ ստորագրություն, լրագրողներին հայտնել է շտաբի նախագահ Վլադիմիր Մաշկովը։
«Մինչ օրս 10 անգամ ավելի շատ ստորագրություն է հավաքվել, քան պահանջվում է օրենքով (300 հազար): Հավաքված ստորագրությունների նման ռեկորդային թիվը վկայում է մեր թեկնածուի ահռելի աջակցության մասին»,- ասել է նա, ում խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։