ABCMEDIA
Սև ծովի փոթորկից հեղեղվել են Բաթումիի փողոցները

Սև ծովի փոթորկից հեղեղվել են Բաթումիի փողոցները

Սև ծովի
Աջարիայի ափին արդեն երկրորդ օրն է ուժգին փոթորիկ է մոլեգնում. Բաթումիի կենտրոնական
փողոցները հեղեղված են, վնասվել են ենթակառուցվածքները: Այս մասին գրում է «Բաթումելեբի»
գործակալությունը։

«Փոթորիկը Սև ծովում հասնում է 4-5 բալի: Ուժեղ ալիքների հետևանքով վնասվել է Բաթումիի
նոր բուլվարի ենթակառուցվածքը, հեղեղվել են քաղաքի կենտրոնական փողոցները, որոշ բաժանորդների
էլեկտրաէներգիա չի մատակարարվում»,- ասվում է հաղորդագրության մեջ: