Արևմուտքը մոլագար համառությամբ Ուկրաինային դրդում է շարունակել զինված անիմաստ առճակատումը։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի իր ելույթում․
«Չնայած ռազմի դաշտում Ուկրաինայի զինված ուժերի լիակատար ձախողմանը՝ Կիևի ռեժիմի արևմտյան հովանավորները շարունակում են մոլագար համառությամբ նրան դրդել շարունակել անիմաստ ռազմական դիմակայությունը։ Կիևի ռեժիմը հոգեվարքի մեջ է։ Արևմուտքը ցինիկաբար պատերազմ է մղում ՌԴ-ի դեմ»,- նշել է Լավրովը։