05 Հոտ
2024
18° c ԵՐԵՎԱՆ
15.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց ոչ այն մասին, թե ինչպես պահել Կիևի ներկայիս ղեկավարներին. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց ոչ այն մասին, թե ինչպես պահել Կիևի ներկայիս ղեկավարներին. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց ոչ այն մասին, թե ինչպես պահել Կիևի ներկայիս ղեկավարներին իշխանության ղեկին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Հիշեցնեմ, որ մենք երբեք չենք հրաժարվել և միշտ պահպանել ենք բանակցությունների պատրաստակամությունը։

Բանակցություններին, ոչ թե այն մասին, թե ինչպես իշխանության ղեկին պահել Կիևի ռեժիմի պարագլուխներին և անձնատուր լինել նրանց ֆանտազիաներին, այլ երկրի ավերիչ տասնամյա թալանի և նրա ժողովրդի նկատմամբ բռնության ժառանգությունը հաղթահարելու մասին», -ասել է Լավրովը ՝ ելույթ ունենալով Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։