Եվրոպայի խորհուրդը պետք է աշխատի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այդ մասին ասել է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ այսօր՝ հունվարի 22-ին մեկնարկած Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում․
«Ես Եվրոպայի Խորհրդին խորհուրդ եմ տալիս ուժեղացնել երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ իր գործունեությունը»,- ասել է նա։
Միյատովիչն ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է աշխատեն խաղաղության վերականգնման ուղղությամբ՝ մարդու հիմնարար իրավունքների պահպանմամբ․
«Միջազգային կազմակերպությունների գործունեությունը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ համագործակցեն և միասին աշխատեն», – եզրափակել է նա։