21 Հոկ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի վարչակազմը չեղարկել է ավելի քան 300․000 վիզա

Թրամփի վարչակազմը չեղարկել է ավելի քան 300․000 վիզա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետում չեղարկել է ավելի քան 300․000 ամերիկյան վիզա․ հայտնում է Reuters-ը։

Այս ցուցանիշը վկայում է վերջին շաբաթների ընթացքում վիզաների չեղարկման տեմպերի արագացման մասին։ Օգոստոսի 10-ին հրապարակված տվյալներով՝ Պետքարտուղարությունը նշել էր, որ 2025 թվականի հունվարից՝ Թրամփի ներկայիս պաշտոնավարման մեկնարկից ի, վեր չեղարկվել է ավելի քան 175․000 վիզա։

Թրամփը պնդում է, որ ներգաղթի դեմ ուղղված խիստ միջոցառումներն ու արտաքսման գործընթացները նպատակ ունեն բարելավելու երկրի ներքին անվտանգությունը։ 

Իրավապաշտպանները, սակայն, նշում են, որ այդ գործողությունները խախտում են պատշաճ իրավական ընթացակարգերը և խոսքի ազատության իրավունքը՝ ստեղծելով անապահով միջավայր, հատկապես էթնիկ փոքրամասնությունների համար, որոնք մտահոգություն են հայտնում ռասայական հատկանիշներով թիրախավորման (racial profiling) վերաբերյալ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ