Աթլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարում:
Հունվարի 20-ին Ղազախստանում կայացած մրցաշարում կապանցի մարզիկը ցատկել է 16.26մ և գրավել երկրորդ տեղը: Մրցմանը մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ:
2015 թվականից անցկացվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է և ստացել է World Continental Bronze Tour կարգավիճակ, ինչպես նաև վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: