23 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով Հնդկաստանի 4 քաղաքացի տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով Հնդկաստանի 4 քաղաքացի տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Այսօր Երևանում «Hyundai» մակնիշի ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով Հնդկաստանի 4 քաղաքացի տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

ABC Media-ի հետ զրույցում ԲԿ-ի մամուլի պատասխանատու Աիդա Կարապետյանը նշեց, որ նրանցից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուս երեքը բուժօգնություն են ստանում տարբեր բաժանմունքներում։

Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ մյուս 7-ը տեղափոխվել են «Երևան» ԲԿ։ Մենք փորձեցինք ԲԿ-ից պարզել, թե ինչպես են մյուս վիրավորները, և որ երկրների քաղաքացիներ են, սակայն  ԲԿ-ն մեր զանգերն անպատասխան թողեց։

Հիշեցնենք, որ այսօր օտարերկրյա քաղաքացիների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել Աճառյան 61/10 հասցեի բակային տարածքում, որի հետևանքով 11 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Սեդա Մակարյան

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ