23 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Հնդկաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հետկոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման և Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։

«Քննարկել ենք Ադրբեջանից Հայաստան տեղափոխվող ապրանքների և փոխադարձ այցերի հարցերը։ Ես նաև իմ գործընկերոջը փոխանցեցի մեր ակնկալիքները Հայաստանից այս գործընթացի ավարտի վերաբերյալ», - նշել է ադրբեջանցի նախարարը։

Ջայշանկարը հայտնել է, որ Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Նա նշել է, որ Հնդկաստանն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և ողջունել է անցյալ տարվա օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրերը։

«Մենք հույս ունենք, որ սա կհանգեցնի երկարատև խաղաղության հաստատմանը։ Հնդկաստանի դիրքորոշումը չափազանց հստակ է. վեճերը պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով», - հայտարարել է նախարարը։

Կողմերը մտքեր են փոխանակել ավելի լայն աշխարհագրական տարածքում տեղի ունեցող իրադարձությունների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ռուս-ուկրաինական պատերազմի և այլ հարցերի վերաբերյալ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ