27 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք

TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք

TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

  1. Քարտեզագրական երաշխիք՝ արդյոք TRIPP-ի բացառիկ տարածքները կարող են ընդգրկել անկախ Հայաստան–Իրան երկաթուղու համար անհրաժեշտ հողատարածքներ։
  2. Իրավական երաշխիք՝ Հայաստանի իրավունքը կառուցելու Գագարին–Ագարակ–Իրան կամ այլ ուղիղ երկաթուղային գիծ՝ առանց TDC-ի կամ ԱՄՆ-ի համաձայնության։
  3. Պայմանագրային երաշխիք՝ այդ իրավունքի հստակ ամրագրում TDC-ի կանոնադրության, բաժնետերերի համաձայնագրի և հետագա կոնցեսիոն պայմանագրերի մեջ։

Եթե այս ամենը չարվի, TRIPP-ի վավերացումը Ազգային ժողովում կդառնա այս իշխանությունների կողմից հերթական ծանր հարվածը մեր ինքնիշխանությանը:

Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմությանը բարձրացնել այս հարցերը խորհրդարանում,- գրել է Զուրաբյանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ