13 Հոտ
2024
21.3° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը ԱՊՀ երկրներից ավելի հստակ դիրքորոշում է ակնկալում հակառուսական բանաձևերի վերաբերյալ

Ռուսաստանը ԱՊՀ երկրներից ավելի հստակ դիրքորոշում է ակնկալում հակառուսական բանաձևերի վերաբերյալ

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Ռուսաստանը ԱՊՀ երկրներից ավելի հստակ դիրքորոշում է ակնկալում՝ ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի վերաբերյալ։

«Ցանկալի կլիներ, որ ՄԱԿ ԳԱ-ում ակնհայտ հակառուսական բանաձևերի նախագծերը դիտարկելիս  մեր  գործընկերները ավելի հստակ արտահայտեին իրենց բացասական վերաբերմունքը նման նախաձեռնություններին, որոնց հաջորդում են մեր երկրի անունը սևացնելուն և ինչպես մեր երկրի զարգացմանը, այնպես էլ ԱՊՀ-ի հետ փոխշահավետ համագործակցությանը խոչընդոտող գործողություններ»,- ասել է Պանկինը՝ Մինսկում ընթացող ԱՊՀ մշտական ներկայացուցիչների նիստի ժամանակ։

Նա հավելել է, որ Մոսկվան իր հերթին համապատասխան կերպով կվարվի ԱՊՀ երկրների դեմ նախաձեռնությունների ժամանակ՝ ենթադրելով, որ այդպիսիք տեղ կգտնեն։

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՊՀ երկրների հետ փոխգործակցությունը մեր համագործակցության առանցքային ուղղություններից է, այն հիմնված է այդ հարթակում դիտարկվող բազմաթիվ խնդիրների վերաբերյալ մոտեցումների համընկնման կամ նմանության վրա»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։