28 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամիսներ տևած տատանումներից հետո Եվրոպան ցույց է տալիս Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամություն. Euronews

Ամիսներ տևած տատանումներից հետո Եվրոպան ցույց է տալիս Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամություն. Euronews

Եվրոպացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև շփումները շատ ավելի լայն են, քան նախկինում ենթադրվում էր Բրյուսելում, ինչը ստիպում է ԵՄ-ին ուսումնասիրել Ուկրաինայի վերաբերյալ ապագա բանակցություններին մասնակցելու տարբերակները․ գրում է Euronews-ը՝ աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են քննարկել նոր գործարքներ, մասնավորապես՝ «Լուկօյլի» ակտիվների, Արկտիկայում հեղուկացված բնական գազի նախագծերի և «Հյուսիսային հոսքի» վերագործարկման վերաբերյալ: Հաշվի առնելով սա` եվրոպացիներն ուսումնասիրում են բանակցություններին մասնակցելու ուղիները:

Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ: Զրույցը տեղի է ունեցել ֆիննական և նորվեգական կողմերի խնդրանքով: Նրանք մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Կողմերը ողջունել են Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները վերսկսելու համաձայնությունը:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ զրույցը տևել է մոտ մեկուկես ժամ և եղել է մանրակրկիտ և բովանդակալից: Երեք պետությունների ղեկավարները համաձայնել են շարունակել ուղիղ հեռախոսային կապը:

Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը նշել է, որ Ստուբը և Ստյորեն «մասնակցել են զրույցին որպես իրենց երկրների ղեկավարներ և չեն խոսել ամբողջ Եվրոպայի անունից»։

 

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ