
Ընկած պատգամավորին խփել են, գլխի վնասվածք ունի․ Վարդանովը՝ ԱԺ-ում շտապօգնություն կանչելու մասին
Ծեծկռտուքի ընթացքում Անդրանիկ Գևորգյանի ոտքը սայթաքել, ընկել է, ընկած տեղը խփել են, կարող է գլխի վնասվածք ունենալ․ ABC Media-ի հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։
«Անդրանիկ Գևորգյանի դեմքին հետքեր կան, ընկած մարդուն խփելը տղա լինելու մասին չի խոսում»,-ասել է Վարդանովը։
Նա նշել է, որ տեղի ունեցածը ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի սադրանքի հետևանքն է։
«Ուշադրություն եմ ուզում հրավիրել նաև Վահագն Ալեքսանյանի պահվածքի վրա, որը իրեն դրել էր «Տարզանի տեղն» ու աթոռ էր շպտրում, Հայկ Կոնջորյանի վրա, որը կարգի հրավիրելու փոխարեն ամենաակտիվ մասնակիցներից էր։ Ամեն ինչ արեցին՝ սադրելու համար, և սադրել է, իհարկե, ֆեյքերի գործարանի պետ Տարոն Չախոյանը»,-ասել է նա։


