13 Հոտ
2024
21.2° c ԵՐԵՎԱՆ
13.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամը հանգեցրեց զանգվածային արտագաղթի․ Կիպրոսի նախագահ

Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամը հանգեցրեց զանգվածային արտագաղթի․ Կիպրոսի նախագահ

Լեռնային Ղարաբաղում մենք բախվել ենք սուր հումանիտար ճգնաժամի, որը բացասաբար է ազդել տասնյակ հազարավոր մարդկանց վրա՝ հանգեցնելով զանգվածային արտագաղթի։ Այս մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը։

«Անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել մարդասիրական օգնություն տրամադրելու և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում կարգավորելու համար», – հայտարարել է Կիպրոսի նախագահը։