ABCMEDIA
«Դա սուտ է». Լավրովը հերքել է Ուկրաինայում ՌԴ կողմից իրանական ԱԹՍ-ների օգտագործման մասին պնդումները

«Դա սուտ է». Լավրովը հերքել է Ուկրաինայում ՌԴ կողմից իրանական ԱԹՍ-ների օգտագործման մասին պնդումները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սուտ է անվանել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրանական ԱԹՍ-ների օգտագործման մասին պնդումները։ Նախարարն այդ մասին հայտարարել է ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում․

«Մեզ մեղադրում են, թե, իբր, օգտագործել ենք այդ անօդաչու սարքերը Ուկրաինայի վրա հարձակվելու համար, և որ կան դրանց բեկորները, որոնք “ապացուցում են դա։ Դա սուտ է», – ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։