
«Որբ»-ից մինչև «Ազատություն 250»․ հայ գորգագործների նվերները՝ ամերիկացի պաշտոնյաներին
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը և գորգագործական ընկերություններից մեկի հիմնադիրը հանդիսավոր արարողությամբ դազգահից կտրել են «Ազատություն 250» գորգը․ հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
«Այս բացառիկ գորգը նվիրված է ԱՄՆ անկախության 250-ամյակին և միավորում է գորգագործության հայկական դարավոր ավանդույթներն ու ամերիկյան պատմության կարևորագույն իրադարձությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Հայերի՝ ամերիկացի պաշտոնյաներին գորգ նվիրելու ավանդույթը նոր չէ․ մեկ դար առաջ՝ 1925 թվականի դեկտեմբերի 4-ին, Ղազիրի հայ որբուհիների գործած Սպահան ոճի «Որբ» գորգը, ի երախտիք ամերիկացի ժողովրդի, նվիրաբերվել է ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին (1923-1929)։ Պաշտոնավարումից հետո գորգը տեղափոխվել է վերջինիս առանձնատուն, իսկ մահից հետո Քուլիջի ընտանիքն այն հանձնել է Սպիտակ տան առանձնատուն, ինչը մերթընդմերթ հանվում է ցուցադրության։
Ս․Վ․


