Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիքին Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են Գազայի հատվածում արյունահեղության շուտափույթ դադարեցման և մերձավորարևելյան կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկվել են պաղեստինա-իսրայելական հակամարտության աննախադեպ սրման հետ կապված հարցեր, առաջին հերթին Գազայի հատվածում իրավիճակը։
Ընդգծվել է արյունահեղության շուտափույթ դադարեցման եւ մերձավորարեւելյան կարգավորման գործընթացի վերսկսման կարեւորությունը ՝ համընդհանուր ճանաչված միջազգային իրավական հիմքի վրա, որը նախատեսում է Պաղեստին պետության ստեղծում 1967 թվականի սահմաններում ՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, որն ապրում է Իսրայելի հետ խաղաղության եւ անվտանգության մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում: