ABCMEDIA
Ֆինլանդիայի վարչապետը հայտնել է Ռուսաստանի հետ սահմանին նոր սահմանափակումներ պատրաստելու մասին

Ֆինլանդիայի վարչապետը հայտնել է Ռուսաստանի հետ սահմանին նոր սահմանափակումներ պատրաստելու մասին

Ֆինլանդիան նոր սահմանափակումներ
է պատրաստում Ռուսաստանի հետ սահմանին՝ երրորդ երկրների քաղաքացիների անվերահսկելի
ժամանման պատճառով: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն, գրում
է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Մենք ստիպված ենք մտածել և նախապատրաստել հաջորդ քայլերը», – լրագրողների հետ հանդիպմանն
ասել է նա:

Օրպոն չի պատասխանել
այն հարցին, թե երբ են հստակ որոշումներ կայացվելու: Ֆինլանդիայի վարչապետի խոսքով՝
արևելյան սահմանին լուրջ տագնապալի իրավիճակը պահպանվում է, և Ֆինլանդիայի հետախուզությունը
հայտնում է, որ երրորդ երկրների քաղաքացիները դեռ փորձում են մուտք գործել Ֆինլանդիա։