31 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատարը․ բուժառուն մահացել է

Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատարը․ բուժառուն մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 14։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ Տերյան և Զորյան փողոցների խաչմերուկում բախվել են բուժառու տեղափոխող Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Հ․-ի վարած Վանաձորի շտապօգնության ավտոմեքենան և 60-ամյա Բադիկ Ս․-ի վարած «Կամազ» մակնիիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով բուժառուն՝ Լոռու մարզի բնկաիչ 85-ամյա Լեմաքս Վ․-ն մահացել է, իսկ շտապօգնության բուժքույրը՝ 33-ամյա Աղավնի Մ․-ն, հոսպիտալացվել է»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ