02 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
189 սպանված լրագրող՝ 2 տարում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն զեկույց է հրապարակել

189 սպանված լրագրող՝ 2 տարում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն զեկույց է հրապարակել

2024-2025 թվականներին աշխարհում սպանվել է 189 լրագրող և ԶԼՄ աշխատակից, ինչը, նախորդ երկու տարիների համեմատ, 20 տոկոսով ավելի է․ գրում է Коммерсантъ-ը։

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի՝ ցուցանիշը 2014-2015 թվականներից ի վեր գրանցված ամենաբարձրն է։ Կազմակերպության տվյալներով՝ մարտական գործողությունների ընթացքում զոհված լրագրողների 40 %-ը մահացել է անօդաչու թռչող սարքերի հարվածից։

Զեկույցում նշվում է նաև, որ ԶԼՄ աշխատակիցներն ամենաշատը զոհվել են Պաղեստինում (62 մարդ), Մեքսիկայում (17) և Սուդանում (14): Նույն ժամանակահատվածում Ուկրաինայում զոհվել է 12 լրագրող, Ռուսաստանում՝ երկու։

Մինչդեռ Ռուսաստանի պաշտոնական գերատեսչությունների պնդմամբ՝ զոհված ռուսաստանցի լրագրողների մեծ մասը դուրս է մնացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցից։ Ռուսական կողմը նշում է, որ միջազգային կազմակերպությունն անտեսել է Մոսկվայի ներկայացրած պաշտոնական տվյալներն ու զեկույցները։

«Խոր ցավով պետք է նշեմ, որ զեկույցին կից ցուցակներում կրկին անտեսվել է զոհված լրագրողների զգալի մասը, որոնց մասին ռուսական կողմը պաշտոնապես տեղեկացրել էր։ Այդ լրագրողները դուրս են մնացել նաև զեկույցում ներկայացված ընդհանուր վիճակագրությունից», - հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության ներկայացուցիչ Կիրիլ Ռինզան։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ