13 Հոտ
2024
22.3° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը ռազմական կցորդ կունենա Չեխիայում և Ղրղզստանում

Հայաստանը ռազմական կցորդ կունենա Չեխիայում և Ղրղզստանում

Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոն կունենա. որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Չեխիայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է   Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից։

Իսկ Ղրղզստանում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է  Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից. նշված է որոշման հիմնավորումների մեջ: