03 Նոյ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եղանակը կցրտի

Եղանակը կցրտի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ին, 5-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 5-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, սպասվում են անձրև և ամպրոպ․ հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից։

«Նոյեմբերի 6-7-ը, 8-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 8-ին՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, 6-8-ը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճան»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ