
Թրամփը հայտարարել է ընտրությունների արդյունքներն ընդունելու և դեմոկրատների հետ համագործակցելու պատրաստակամության մասին
The New York Times-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներն ընդունելու և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ համագործակցելու պատրաստակամության մասին։
«Ես լիովին պատրաստ եմ ընդունել այդ արդյունքները... Մենք կաշխատենք դեմոկրատների հետ, և անհամբեր սպասում ենք նրանց հետ համագործակցելուն», - ասել է Թրամփը։
Նոյեմբերի 3-ին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո լրատվամիջոցների կանխատեսումները ցույց են տալիս, որ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը կխլեն հանրապետականներից։
Ամերիկացիներն ընտրել են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին և 35 սենատորի։ Դեմոկրատները պետք է իրենց ներկայացվածությունը ստորին պալատում ավելացնեն մինչև 218 տեղ՝ ներկայիս 214-ի փոխարեն։ Վերին պալատում հանրապետականները պետք է կորցնեն ոչ ավելի, քան 3 տեղ։


