
Խուզարկություններ են իրականացվում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում. հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը։
«Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում»,- գրել է նա։


