
2026-ի հունվար-սեպտեմբերին ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումները 41 %-ով աճել են․ ինչո՞վ է պայմանավորված․ «Հետք»
Այս տարի Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների էական աճ է գրանցվել. Գրում է «Հետքը»։
«Սակայն դա չի նշանակում, թե արտագնա աշխատանքի մեկնածների և նրանց ընտանիքների կենսամակարդակը բարելավվել է․ ըստ Կենտրոնական բանկի՝ փոխանցումների ընդհանուր աճը պայմանավորված չէ նրանց ուղարկած գումարներով։
2026 թվականի հունվար-սեպտեմբերին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են ուղարկել 5.6 մլրդ դոլար։ Կենտրոնական բանկի տվյալները ցույց են տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն ավելացել է 1.4 մլրդ դոլարով կամ 32.1 %-ով։
Ընդ որում՝ եթե դիտարկենք ամսական կտրվածքով, ապա աճն արագացել է մայիսից։ Ամենաբարձր աճը գրանցվել է հունիս-հուլիս ամիսներին։
Ներհոսքի ամենամեծ աղբյուրը Ռուսաստանն է, որտեղից ինն ամսում փոխանցվել է 3.8 մլրդ դոլար՝ 1.1 մլրդ դոլարով կամ 41.3 %-ով ավելին, քան նախորդ տարվա ինն ամիսներին։
Այսպիսով, այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստան դրամական փոխանցումների աճը պայմանավորված է Ռուսաստանից կատարվող փոխանցումների ավելացմամբ։
Կենտրոնական բանկի նախնական գնահատականներով՝ աճի աղբյուրն արտագնա աշխատանքի մեկնածները չեն, որոնք տարիներ առաջ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների հիմնական ծավալն էին ապահովում։ Այժմ, հատկապես 2022 թվականից հետո, երբ մեծ թվով ռելոկանտներ եկան Հայաստան, դրամական փոխանցումների աղբյուրների կառուցվածքը փոխվել է»,- նշում է լրատվամիջոցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


