
ԱՄՆ արտաքին քաղաքականության 5 ուղղություն, որ կարող է փոխվել Դեմոկրատական կուսակցության հաղթանակից հետո
Reuters-ը նշել է ԱՄՆ արտաքին քաղաքականության 5 ուղղություն, որ կարող է փոխվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության տարած հաղթանակից հետո։
«Հունվարից սկսած՝ դեմոկրատները կկարողանան որոշել, թե ինչ և երբ կդրվի քվեարկության», - նշում է գործակալությունը։
Հրապարակման համաձայն՝ առաջին երկուսը ներառում են նախագահի լիազորությունների սահմանափակման հեռանկարը պատերազմի և ծախսերի հարցում, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հնարավոր միջոցառումներից են նշանակումների արգելափակումը և վարչակազմից օրենսդիրներին հաշվետվություն տալու պահանջը։
Հաջորդ երեքի շարքում Reuters-ն ընդգծում է Ուկրաինային և այլ օտարերկրյա ուժերին աջակցության հնարավոր վերսկսումը, Իսրայելին տրամադրվող ռազմական օգնության սահմանափակումը և Լատինական Ամերիկայում ԱՄՆ քաղաքականության վերահսկողության ուժեղացումը։
Դեմոկրատները զգալի առաջընթաց են գրանցել նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններում և, կանխատեսումների համաձայն, մեծամասնություն կհավաքեն Կոնգրեսի երկու պալատում։
Նոր օրենսդիր մարմինը կսկսի իր աշխատանքը 2027 թվականի հունվարի 3-ին։ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում իմպիչմենթի հեռանկարով՝ հավատալով, որ նման գործողությունները կոչնչացնեն Դեմոկրատական կուսակցությունը։


