ABCMEDIA
Հարկավոր է թույլ չտալ, որ ՀԱՄԱՍ-ը վերադառնա Գազա՝ որպես քաղաքական և ռազմական ուժ․ Բորել

Հարկավոր է թույլ չտալ, որ ՀԱՄԱՍ-ը վերադառնա Գազա՝ որպես քաղաքական և ռազմական ուժ․ Բորել

Պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման բանալին երկու ժողովուրդների
համար երկու պետությունների ստեղծումն է․ Միջերկրածովյան միության տարածաշրջանային
համաժողովի բացմանը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը․ փոխանցում
է«Արմենպրես»

Նրա խոսքով՝ պաղեստինաիսրայելական
հակամարտության ավարտը, գուցե, մոտ չէ, սակայն հարկավոր է քայլեր ձեռնարկել քաղաքական
գործընթացը շարունակելու ուղղությամբ և կան որոշակի հարցեր, որոնց շուրջ կարելի է համաձայնության
հասնել։

«Նախ, հարկավոր է թույլ չտալ, որ ՀԱՄԱՍ-ը վերադառնա Գազա՝ որպես
քաղաքական և ռազմական ուժ։ Այս կազմակերպությունը վնասել է բոլորին, այդ թվում՝ պաղեստինցիներին։
Երկրորդ՝ թույլ չտալ Գազայի տարածքի մասնատում, Իսրայելի կողմից Գազայի վերագաղութացում․․․
Եվ երրորդ՝ թույլ չտալ Հորդանան գետի Արևմտյան ափի անօրինական գաղութացում», – ասել
է Բորելը։

Բորելը նաև իր վրդովմունքն է հայտնել այն առնչությամբ, որ Իսրայելը
նախատեսում է նոր միջոցներ հատկացնել Հորդանան գետի արևմտյան ափին «ավելի շատ անօրինական
բնակավայրեր» կառուցելու համար։

Իր ելույթում Բորելը նշել է, որ ոչինչ չի կարող արդարացնել հոկտեմբերի
7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման դաժան հարձակումը Իսրայելում քաղաքացիական
անձանց դեմ, բայց «մի սարսափը չի կարող արդարացնել մյուս սարսափը»։