
Թրամփը հայտարարել է, որ կարգավորումից հետո Ուկրաինան կունենա «այլ տեսք»
Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, և դրանց արդյունքում երկիրը «փոքր-ինչ այլ տեսք կունենա»․ CBS News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ մենք կհասնենք դրան։ Եվ կարծում եմ, որ դա տեղի կունենա, և ի վերջո Ուկրաինան կունենա փոքր-ինչ այլ տեսք», - ասել է նա՝ մեկնաբանելով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։


