13 Հոտ
2024
23.2° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօր ի՞նչ իրավունքների խախտման մասին կարող են խոսել Ալիևը կամ վարչապետի վարչակազմը, փոխհատուցվա՞ծ իրավունքի․ փաստաբան

Այսօր ի՞նչ իրավունքների խախտման մասին կարող են խոսել Ալիևը կամ վարչապետի վարչակազմը, փոխհատուցվա՞ծ իրավունքի․ փաստաբան

Իրավական տարբեր հետևանքներ և կարգավիճակներ ունեն 30 տարի առաջ դեռևս ԽՍՀՄ-ի օրոք Բաքվի ջարդերի պատճառով գաղթած հայերը, Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիներն ու Արցախից բռնի տեղահանվածները։ ABC media-ի հետ զրույցում ասել է «Հայց» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Տիգրան Գրիգորյանը։

«Նրանք միայն փախստական տերմինով են իրար նման, իրավական կարգավորումները շատ տարբեր են։ Չի կարելի անգամ զուգահեռներ անցկացնել։ Արցախահայերը դարեր շարունակ այնտեղ ապրել են, ստեղծել ու հիմա նրանց վերադարձը իրավաբանորեն հիմնավորվում է։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին՝ նշեմ, որ ադրբեջանցիների ջարդ, երբ վերջիններս տեղափոխվում էին Հայաստանից, չի եղել։ Հակառակը կար՝ Բաքվում մեր հայրենակիցների ջարդերը, ունեզրկումը»։

Փաստաբանը նշում է, որ մասնագիտությամբ պայմանավորված հաճախ են հանդիպել դեպքերի, երբ հայկական գյուղերի, քաղաքների անշարժ գույքը խորհրդային տարիներին փոխանակվել է Բաքվի ինչ-որ տան հետ։ Այսինքն՝ Հայաստանի ինչ-որ գյուղի խարխլված տունը փոխարինվել է Բաքվի տան հետ, որը մի քանի անգամ ավելի թանկ է։

«Այսօր ի՞նչ իրավունքների խախտման մասին կարող են խոսել Ալիևը կամ վարչապետի վարչակազմը, փոխհատուցվա՞ծ իրավունքի։ Տասնապատիկ և ավելի փոխհատուցումով ադրբեջանցիները իրենց հայրենիք են գնացել, հիմա պիտի գան ի՞նչ ստանան։ Երևի վարչապետն ու վարչակազմը մոռանում են, թե ինչքան վնաս է կրել հայ ազգը այն ժամանակ, երբ Բաքվից ու մյուս քաղաքներից մարդիկ ջարդից փրկվելու համար փախան»։

Գրիգորյանը նշում է, որ այսօր էլ Արցախից ֆիզիկական անձանց փաստացի տեղահանումից բացի, պետք է հաշվի առնել նաև տնտեսական գործոնը։ Օրինակ՝ ի՞նչ գույքային վնաս են կրել քաղաքացիները։