13 Հոտ
2024
20° c ԵՐԵՎԱՆ
9.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն և դադարեցնում է համագործակցությունը կառույցի հետ

Ադրբեջանի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն և դադարեցնում է համագործակցությունը կառույցի հետ

Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ ի նշան երկրի նկատմամբ «երկակի ստանդարտների» դեմ բողոքի: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

Ադրբեջանի պատվիրակության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, ո

«ԵԽԽՎ-ում առկա ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի ներկայիս անտանելի մթնոլորտի պայմաններում» ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր համագործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցումը։

«ԵԽԽՎ-ն այսօր պատրաստվում է պաշտոնապես հրաժարվել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների (հավատարմագրերի) ճանաչումից։ ԵԽԽՎ-ն այս սադրիչ հարձակումը պատճառաբանում է նրանով, որ իրենց դիտորդները չեն հրավիրվել փետրվարի 7-ին նշանակված նախագահական ընտրություններին։

Իրականում ԵԽԽՎ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ կտրուկ վատթարացավ անցյալ տարվա սեպտեմբերին «ինքնիշխանության վերականգնումից» (չակերտները՝ ABC media) հետո։ Արդեն հոկտեմբերին ԵԽԽՎ-ն միակողմանի բանաձև է ընդունել, որում Բաքվին մեղադրել է Ղարաբաղի հայերին «բռնի տեղահանելու» մեջ,-  ասվում է Ադրբեջանի պատվիրակության տարածած հայտարարության մեջ։