10 Նոյ
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խցանումների դեմ «պայքար»․ Քաղաքապետարանը խաչմերուկներում տեղադրել է տեսախցիկներ՝ սխալ կայանումը կանխելու համար

Խցանումների դեմ «պայքար»․ Քաղաքապետարանը խաչմերուկներում տեղադրել է տեսախցիկներ՝ սխալ կայանումը կանխելու համար

Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա՝ երկարացնելով ճանապարհին անցկացրած ժամանակը և դժվարացնելով տեղաշարժը։ Խնդրի պատճառները տարբեր են, և դրանցից մեկը խաչմերուկներին մոտ սխալ կայանումն է․ հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

  • Դիտարկված խաչմերուկներում, երբ անկյունն ազատ էր, աջ թեքվող մեքենաների 95%-ն անցել է աջ գոտիով։ Անկյունում մեքենա կայանելուց հետո այդ ցուցանիշը կազմել է 59%։
  • Կայանված մեքենան զբաղեցնում է դեպի լուսացույց տանող ազատ հատվածը, և աջ թեքվող վարորդներն էլ ստիպված են մնում սպասելու ուղիղ ընթացող մեքենաների հերթում։
  • Նման հատվածներում տեղադրել ենք տեսախցիկներ՝ սխալ կայանումը կանխելու համար։
  • Մեքենաները կայանե՛նք սահմանված հատվածներում։
Ռազմագերիներ   Ռազմագերիներ