11 Նոյ
2026
2° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ է 15-ամյա աղջիկը դանակահարել ընկերուհուն

Ինչո՞ւ է 15-ամյա աղջիկը դանակահարել ընկերուհուն

Էջմիածնում Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 դպրոցի աշակերտուհուն դանակահարած աղջիկը նույն դպրոցի սան չէ․ ABC Media-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Ալվարդ Հայրապետյանը։

Տնօրենը նշեց, որ ինքը չի ճանաչում դանակահարող աղջկան։ Ըստ տնօրենի՝ իրենց աշակերտուհին դպրոցից դուրս է եկել, որպեսզի հրաժեշտ տա ընկերուհուն։ Հենց գրկախառնության ընթացքում էլ այդ ընկերուհին կտրող-ծակող գործիքով հարվածել է դպրոցի աշակերտուհուն։

Աղջկա կյանքին վտանգ չի սպառնում։

Քննչական կոմիտեից ABC Media-ին հայտնեցին, որ անչափահասի կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։40-ին,  ՆԳՆ-ն ահազանգ էր ստացել, որ Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ մի աղջիկ վնասվածք է ստացել։

Նախնական տեղեկություններով՝ երկու ընկերուհիների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով քերծվածքի տեսքով վնասվածք է պատճառել ընկերուհուն։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ