Հունվարի 25-ի գիշերը Ալմաթիում սեյսմոլոգները երկու երկրաշարժ են գրանցել, որոնց էպիկենտրոնը Չինաստանում է եղել․ այս մասին հայտնում է Ղազախստանի Ալմաթիի մարզի Արտակարգ իրավիճակների վարչության (ԱԴՎ) մամուլի ծառայությունը։
Սեյսմիկ կայանների ցանցը բնական երեւույթ է գրանցել հունվարի 25-ին տեղական ժամանակով ժամը 2.35-ին: «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Չինաստանում՝ Ալմաթիից 258 կմ հարավ-արևելք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել տասը կիլոմետր խորության վրա։ Ալմաթիի բնակիչները այն զգացել են 2 բալ ուժգնությամբ։
Երկու ժամ անց կրկին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը կրկին գտնվել է Չինաստանի տարածքում՝ Ալմաթիից 273 կիլոմետր հարավ-արևելք: Ալմաթիի բնակիչները ցնցումները զգացել են 2 բալ ուժգնությամբ։