Ուկրաինան մտադիր է միջազգային հետաքննություն պահանջել ռուսական ԻԼ-76 ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ, որում եղել են գերի ընկած ուկրաինական զինված ուժերի զինծառայողները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր պետությունը պնդելու է միջազգային հետաքննություն անցկացնել», – ասել է Զելենսկին։ Ուկրաինայի առաջնորդի ուղերձը հրապարակվել է Telegram-ում հինգշաբթի՝ հունվարի 25-ին։
Հիշեցնենք, որ երեկ հունվարի 24-ին Բելգորոդի շրջանում կործանվել էր ԻԼ-76 ռուսական ռազմական ինքնաթիռը, որով տեղափոխում էին ուկրայինացի 65 գերիների փոխանակման համար, զոհվել են ինչպես գերիները, այնպես էլ ինքնաթիռի անձնակազմն ու ուղեկցող ՌԴ Զու զինծառայողները։