20 Նոյ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին 32-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավոր․ Shamshyan.com

Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին 32-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավոր․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 10-րդ կմ  հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Վահագ Ն․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին բախվելով, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ