20 Նոյ
2026
5° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը

Թրամփը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը

Դոնալդ Թրամփը Չինաստանում կայացած գագաթնաժողովից հետո նախագահական ինքնաթիռից զանգահարել է եվրոպացի առաջնորդներին, որոնք Վլադիմիր Զելենսկիի հետ հավաքվել էին Բեռլինում՝ այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի» հանդիպմանը։

Bloomberg-ի աղբյուրների տվյալներով՝ Թրամփը եվրոպական երկրների ներկայացուցիչներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցը «լավ է անցել» և կնպաստի Ուկրաինայում խաղաղության առաջմղմանը։ Նա նաև հայտարարել է, որ Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը։

Սակայն Եվրոպայում դրան թերահավատորեն են վերաբերվում, նշում է գործակալությունը։ Պաշտոնյաները կասկածում են, որ Պուտինը շահագրգռված է պատերազմի դադարեցմամբ, և մտավախություն ունեին, որ Թրամփը Չինաստանում կարող է գնալ անընդունելի զիջումների։

Politico-ի աղբյուրները պատմում են, որ եվրոպացի առաջնորդների հետ նույն զրույցի ընթացքում Թրամփը «թերահավատություն է հայտնել» «ցանկացողների կոալիցիայի» կողմից Ուկրաինային բազմամիլիարդանոց օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Պարբերականի զրուցակիցներից մեկը հստակեցրել է, որ Թրամփը «խոսել է ընդհանուր արտահայտություններով» և «առաջնորդներին մատնանշել է, որ այս պատերազմում շատ մարդիկ են զոհվում, և հարկավոր է դադարեցնել դրա վրա փող ծախսելը»։

NBC News-ի լրագրողի խոսքով, որը նույնպես զրուցել է Թրամփի հետ, վերջինս հայտարարել է, որ Պուտինը «ծայրահեղ դժգոհ է եղել» Զելենսկիից՝ Ղրիմի կամրջին Ուկրաինայի հասցրած հարվածների պատճառով։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հավելել է, որ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ որևէ վերջնական որոշում չէր կայացնի առանց Զելենսկիի։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ