
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչել 720 հազար մեքենա
Գերմանական BMW ավտոկոնցեռնը հրդեհի բռնկման վտանգի պատճառով ԱՄՆ-ում հետ է կանչել շուրջ 720 հազար ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությանը։
Ընկերության տրամադրության տակ առկա տեղեկություններով՝ արձանագրվել է մեքենայի հրդեհվելու 10 դեպք, և դա այն բանից հետո, երբ 2024-ին ջրային պոմպի անսարքության պատճառով այդ ավտոմեքենաները մի անգամ արդեն հետ էին կանչվել և վերանորոգվել։


