
Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը դարձել է խաղաղության գագաթնաժողով դարձավ․ Չինաստանի ԱԳ նախարար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը դարձել է խաղաղության գագաթնաժողով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։
«Երեք պետությունների ղեկավարների՝ պատմության մեջ առաջին անգամ կայացած հանդիպումը մեծ նշանակություն ունի և դրական ազդեցություն կունենա։ Այն կդառնա նշանակալի իրադարձություն ու տեղ կգտնի համաշխարհային պատմության գրքերի էջերում»,- ասել է նախարարը։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում առաջնորդները մտքեր են փոխանակել համաշխարհային խաղաղության, անվտանգության և կայունության հարցերի շուրջ։


