ABCMEDIA
Նոր պատժամիջոցներ ՌԴ-ի դեմ Եվրամիությունից

Նոր պատժամիջոցներ ՌԴ-ի դեմ Եվրամիությունից

Եվրամիությունը պատրաստում է 
պատժամիջոցների 12-րդ փաթեթը Ռուսաստանի Դաշնության  դեմ: Տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվական
գործակալությունը։ Ըստ ԵՄ պատժամիջոցների 12-րդ փաթեթի՝ կսահմանափակվի Ռուսաստանից
Եվրամիություն ադամանդի արտահանումը: Կնվազի նաև ռուսական նավթի արտահանման գինը.

«Նավթի գնի նվազումը ոչ մի կերպ չի ազդի ռուսական նավթի արտահանման
վրա։ Եթե նավթի գինը նվազի 10 տոկոսով, իսկ ռուբլու փոխարժեքը նվազի 10 կամ 15 տոկոսով,
ապա բյուջեն կստանա նույն ռուբլին, ինչ նախատեսված էր»,- DW News Show-ի եթերում հայտարարել
Է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախկին առաջին փոխնախագահ Սերգեյ Ալեքսաշենկոն։