27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսական ՀՕՊ-ը Բելգորոդում և Վորոնեժում անօդաչու թռչող սարքեր է ոչնչացրել

Ռուսական ՀՕՊ-ը Բելգորոդում և Վորոնեժում անօդաչու թռչող սարքեր է ոչնչացրել

Բելգորոդում ռուսական ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 4 անօդաչու թռչող սարք, ևս երկուսը ոչնչացվել են Վորոնեժում․ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆն։



«Փետրվարի 1-ին, ժամը 06:30-ի սահմաններում, Ուկրաինայի զինված ուժերը հերթական փորձն են իրականացրել անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա, հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերը»,- ասված է հաղորդագրության մեջ։