27 Հլս
2024
25.8° c ԵՐԵՎԱՆ
16.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահմանադրության վերաբերյալ Ալիևի պահանջը ցույց է տալիս, թե որքան խղճուկ վիճակում է ՀՀ իշխանությունը․ Արտակ Զաքարյան

Սահմանադրության վերաբերյալ Ալիևի պահանջը ցույց է տալիս, թե որքան խղճուկ վիճակում է ՀՀ իշխանությունը․ Արտակ Զաքարյան

Սահմանադրության վերաբերյալ Ալիևի պահանջը ցույց է տալիս, թե որքան խղճուկ վիճակում է ՀՀ իշխանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

 

«Ալիևն ասել է. «Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության»:

 

Սա Ալիևի կողմից ՀՀ ներքին գործերին ուղիղ խառնվելու, ինչ-որ տեղ նաև շանտաժի ցայտուն դրսևորում է, որն անթույլատրելի է միջազգային պրակտիկայի տեսանկյունից: Սա ցույց է տալիս նաև այն, թե որքան անկարող, խղճուկ և կախյալ վիճակում են գտնվում ՀՀ իշխանությունները:

 

Հենց միայն Ալիևի այս հայտարարությունը բավարար է, որպեսզի Հայաստանում այլևս չքննարկվի Սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ հարց: Ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի սուվերեն որոշումներին խառնվելու այս ինտրվենցիան չի լինի շարունակական և չի ստանա այլ դրսևորումներ:

 

Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսնանի կառավարման տարիներին ոչ Ադրբեջանը, ոչ էլ այլ երկիր չէր կարող նման ամթույլատրելի ոճով ու նախապայմաններով խոսել Հայաստանի Հանրապետության հետ:

 

Իսկ տարածաշրջանում իրական, արժանապատիվ խաղաղության կարելի է հասնել հետևյալ պարագաներում.

 

ա) ՀՀ կառավարության կազմն ու իշխանության որակը փոխելով ,

 

բ) Հայաստանի հասարակությանն ու հայկական Սփյուռքին համախմբելով,

 

գ) ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ բոլոր տիպի հարաբերությունները վերականգնելով և բազմակողմանիորեն զարգացնելով , տարածաշրջանում բնական դաշնակիցների հետ գործնական հարաբերություններ կառուցելով,

 

դ) ՀՀ ԶՈւ կարողությունների և մարտունակության զարգացման համար իրական ջանքեր գործադրելով,

 

ե) ընկալելի, հիմնավորված և հետևողական արտաքին քաղաքականություն վարելով,

 

զ) առկա ռեսուրսները վատնելու փոխարեն` տնտեսության փաստացի զարգացման համար իրատեսական ու հավակնոտ ծրագրեր իրականացնելով,

 

է) ազգային քաղաքական ուժերի և համահայկական կառույցների ակտիվ համագործակցությամբ և փոխլրացմամբ», – գրել է Զաքարյանը: