27 Հլս
2024
22° c ԵՐԵՎԱՆ
22.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս հերթական ստորացումը Ադրբեջանին չի կանգնեցնելու․ Պահանջներն աճելու են․ Տիգրան Աբրահամյան

Այս հերթական ստորացումը Ադրբեջանին չի կանգնեցնելու․ Պահանջներն աճելու են․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր հնչեցրած հայտարարությանը՝ «խաղաղություն կլինի, եթե Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը»։

 

«Ալիևն այսօր, ըստ էության, հաստատել է վերջին շրջանում լայն քննարկումների առարկա դարձած ՀՀ սահմանադրական փոփոխություններում իրենց մեծ հետաքրքրությունը:

 

Եթե նույնիսկ սա չէր արվել Ադրբեջանի պահանջով, ապա Բաքուն մտավ խաղի մեջ և, օգտվելով ՀՀ իշխանության «պասից», մինչև վերջ կսեղմի:

 

Եթե սա, այնուամենայնիվ, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կուլիսային փոխըմբռման հետևանք է` կրկին վատ է, որ Ադրբեջանը ոչնչացնում է Հայաստանին, իսկ Հայաստանը շարունակում է ծնկի գալ ու զիջել. ի դեպ, այս հերթական ստորացումը Ադրբեջանին չի կանգնեցնելու` պահանջներն աճելու են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը: